Please enter a searchword.
24.09.2010 21:44 վաղեմությունը` 7 տարի

ԿՈՐԱԾ ԳԵՏԸ

Loading the player...

2009, Հայաստան, 10 րոպե
Եղեգնաձորի ՙԱրևորդի՚ էկոակումբ
Սց./ռեժ.` Էմմա Գիվարգիզյան, Տաթև Բաբայան, Արտակ Ավագյան, Գերասիմ Առաքելյան, օպեր.` Սիրական Աբրոյան, Լիպարիտ Ասատրյան, մոնտ.` Նունե Հովհաննիսյան:

Նորավանքի ձորը (Գնիշիկի ձոր) պատմական նշանակություն է ունեցել: Այստեղ միջնադարում եղել են այգիներ, և Նորավանքի միաբանությունը օգտվել է այդ այգիներից: Այս ձորով հոսել է Գնիշիկի գետը, և վերջինիս շնորհիվ այստեղ շատ հարուստ բուսականություն և կենդանական աշխարհ է եղել: Բայց 90-ականներին գետը խողովակներով տեղափոխվել է Ռինդ գյուղ, և ձորը ջրազրկվել է, այժմ էլ` փոքրիկ առու դարձել. չորանում ու ամայանում է Վայոց Ձորի ամենագեղեցիկ հատվածներից մեկը: Ֆիլմում ներկայացված է նաև մարզով հոսող Եղեգիս գետը, որի վրա հիդրոէլեկտրակայաններ են կառուցվել. եթե այս գետն էլ չպահպանվի, տարիներ անց Նորավանքի ձորի նման Եղեգիսի ձորն էլ կչորանա` վնասելով բուսական և կենդանական աշխարհը: Նորավանքի ձորի օրինակը սթափեցնող է Եղեգիսի համար:

Արտադրող ընկերություն
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)


Տես մեկնաբանությունները

Մեկնաբանություններ չկան

մեկնաբանել

* - պարտադիր դաշտ

*




CAPTCHA image for SPAM prevention
Եթե չեք կարող կարդալ բառը, սեղմեք գաղտնիությունը հաստատող պատկերին:.
*
*

«Արևորդի» TV-ն և դրա ինտերակտիվ վեբկայքը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագիծն է: «Արևորդի» TV-ն հայ երիտասարդության մեջ բնապահպանական կրթության տարածմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է: