Please enter a searchword.
24.09.2010 21:43 վաղեմությունը` 8 տարի

ԻՄ ՁՈՐԸ

Loading the player...

2009, Հայաստան, 8 րոպե
Սիսիանի ՙԱրևորդի՚ էկոակումբ
Ռեժ./սց.` Իսկուհի Բաղդասարյան, Նարե Ֆիլիպոսյան, օպեր.` Արմեն Հովակիմյան, մոնտ.` Նունե Հովհաննիսյան:

Ձորը` Որոտանի կիրճը, Սյունյաց աշխարհի հրաշքներից է, որն անընդհատ կրում է մարդկային գործունեության վնասակար ազդեցությունը, և կգա մի աղետալի օր, երբ այս ձորը կկանգնի անհետացման վտանգի առաջ: Հազարավոր տարիներ Որոտանի կիրճն ապրում էր անվրդով. ոչ ոք չէր խախտում նրա անդորրն ու գեղեցկությունը: Եվ ահա, հարստանալու մոլուցքով տարված մարդը սկսում է կործանել կիրճի ամբողջ էկոհամակարգը: Գետը, որ սնել էր մարդուն, ջրել նրա ցանքսերն ու կյանքի աղբյուր եղել, վերածվեց խղճուկ և տխուր առվակի, շրջակայքի բուսականությունը աստիճանաբար սկսեց ամայանալ` իր հետ տանելով նաև թռչունների երգը լրացնող Որոտանի ահարկու որոտն ու ձորի անմահական բնությունը: Ֆիլմի հերոսը այն մարդն է, որը փորձում է փրկել կործանվող կիրճը, գիտի գնահատել բնության յուրաքանչյուր մասնիկը, չորացող ամեն մի բույսի և վերացող ամեն մի կենդանու համար ցավ ունի հոգում: Մարդիկ մի օր կհասկանան, որ վերացնելով բնությունը` մենք, նախ և առաջ, վերացնում եք
մեզ:

Արտադրող ընկերություն
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)


Տես մեկնաբանությունները

Մեկնաբանություններ չկան

մեկնաբանել

* - պարտադիր դաշտ

*




CAPTCHA image for SPAM prevention
Եթե չեք կարող կարդալ բառը, սեղմեք գաղտնիությունը հաստատող պատկերին:.
*
*

«Արևորդի» TV-ն և դրա ինտերակտիվ վեբկայքը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագիծն է: «Արևորդի» TV-ն հայ երիտասարդության մեջ բնապահպանական կրթության տարածմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է: