Please enter a searchword.
24.09.2010 21:40 վաղեմությունը` 8 տարի

ԷՀԱ…

Loading the player...

2009,Հայաստան, 15 րոպե
Գառնիի ՙԱրևորդի՚ էկոակումբ
Սց./ռեժ.` Զորի Պետրոսյան, Սվետա Հակոբյան, Սյուզետա Մարտիրոսյան, Նունե Գրիգորյան, Հայկուհի Ղազարյան, Սաթենիկ Մեսրոպյան, Հենրիկ Մեսրոպյան, Լուսինե Հովսեփյան, Մարիետա Հարությունյան, Լուսինե Մելքոնյան, օպեր.` Գևորգ Գասպարյան, Անդրանիկ Բաբայան, Զորի Պետրոսյան, մոնտ.` Նունե Հովհաննիսյան:

Ֆիլմը պատմում է մի հովվի մասին, որը միայնակ մարդ է Գառնի գյուղում և ընդհանրապես աշխարհում` մերժված գյուղացիների ու հարազատ ընտանիքի կողմից: Ընտանիքը լքել է նրան, որովհետև Վարդան հովիվը չի ցանկացել վաճառել իր մոտ 5 տասնյակ այծերը` ավելի բարեկեցիկ ապրելու համար:
Հովիվը պատմում է, որ ինքը միշտ էլ գյուղացիների համար առասպելների աղբյուր է եղել. ոչ ոք չի հավատացել, որ գիշերօթիկում մեծացած երեխան կարող է լավ տիրապետել մաթեմատիկային և ընդունվել Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետ: Գյուղացիների համար առասպելական, բայց Վարդանի համար սովորական է իր այծերի հետ մարդկային լեզվով զրուցելը, նրանց մարդկանց անուններով դիմելը. ինչպես Վարդանն է ասում, այծերն իր համար երեխաներ են: ՙԷհաա~....՚,- այսպես է կանչում Վարդանը նրանց: Այսպիսով, ֆիլմի ընթացքում ներկայացվում է մի մարդ, որն ընտրել է բնության հետ ներդաշնակ ապրելու ձևը: Թվում է` նա դժբախտ է, քանի որ ընդունված չէ մարդկանց կողմից, բայց արի ու տես, որ սարերում ունի ևս մի ընկեր, որն իր կյանքը նվիրել է այլ կենդանիների` մեղուներին: Մեղվապահը ամբողջացնում է հովվի կերպարը` ասելով, որ շատ բաներ է սովորում ընկերոջից: Վարդանի մասին էլ ասում է. ՙՆրան պարզապես թևեր պետք է տային, չտվեցին՚: Բայց երբ Վարդանը նորից անհետանում է սարերում իր կենդանիների հետ, հասկանում ես, որ հենց այծերն ու բնությունն են մարդկանց փոխարեն նրան թևեր պարգևել:


Արտադրող ընկերություն
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)

  


Տես մեկնաբանությունները

Մեկնաբանություններ չկան

մեկնաբանել

* - պարտադիր դաշտ

*




CAPTCHA image for SPAM prevention
Եթե չեք կարող կարդալ բառը, սեղմեք գաղտնիությունը հաստատող պատկերին:.
*
*

«Արևորդի» TV-ն և դրա ինտերակտիվ վեբկայքը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագիծն է: «Արևորդի» TV-ն հայ երիտասարդության մեջ բնապահպանական կրթության տարածմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է: