Please enter a searchword.
25.08.2010 20:31 վաղեմությունը` 7 տարի

Գծերից այն կողմ

Loading the player...

2007 թ., Հայաստան, 19 րոպե

Ռեժ./սց./օպեր./հնչ.` ֆիլմը պատրաստել են Գյումրի քաղաքի «Արեւորդի» էկո-ակումբի անդամներ Աննա Պապոյանը, Աննա Ասատրյանը, Աղավնի Մովսիսյանը, Վարդան Հակոբյանը, Ալեքսանդր Մելիքյանը, Զորիկ Խաչատրյանը, Ռաֆիկ Հակոբյանը, գեղ. ղեկ.` Սիրական Աբրոյան, Ռուբեն Խաչատրյան, մոնտ.` Արսեն Սարգսյան

Սա մի գեղեցիկ պատմություն է թափառող շների մասին: Կատյան ծեր կին է, որը սիրում է այդ շներին ինչպես իր երեխաներին: Նա խնամում է նրանց, կերակրում և անհանգստանում, թե ով է հոգ տանելու նրանց մասին, երբ ինքն էլ չաշխատի: Ղեր հարևան Սեյրանի փոքրիկ թոռնիկը նույնպես սիրում է այդ շներին:


Գյումրիի «Արեւորդի» Էկո-ակումբ (15 անդամ)

Գյումրի քաղաքի էկո-ակումբի անդամները շատ անելիքներ ունեին` սկսած ակումբի ստեղծման պահից: Դպրոցականները միացան տեղի ՀԿ-ներին Գյումրի քաղաքին հատուկ բնապահպանական մի խնդրի` ապակեբամբակի թափոնների դեմ պայքարում: Ապրիլին «Արևորդու» շրջանակներում նրանք երեք օրերի ընթացում մի ամբողջ բակ եւ երեխաների խաղահրապարակ մաքրեցին ապակեբամբակից:

Արտադրող ընկերություն

Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը (FPWC) ստեղծվել է 2001թ-ին, մինչ այժմ ստեղծել է Հայաստանի բնության մասին 30 մասանոց ֆիլմաշար, որը տրամադրվել է Հ2 հեռուստատեսությանը` ցուցադրման համար: Հիմնադրամը Հայաստանի 6 շրջաններում իրականացնում է «Արեւի հետքերով» բնապահպանական կրթական ծրագիրը` նպատակ ունենալով երիտասարդ սերնդին մերձեցնել բնությանը` տեղեկատվական նոր տեխնոլոգիաների միջոցով:


Տես մեկնաբանությունները

Մեկնաբանություններ չկան

մեկնաբանել

* - պարտադիր դաշտ

*




CAPTCHA image for SPAM prevention
Եթե չեք կարող կարդալ բառը, սեղմեք գաղտնիությունը հաստատող պատկերին:.
*
*

«Արևորդի» TV-ն և դրա ինտերակտիվ վեբկայքը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագիծն է: «Արևորդի» TV-ն հայ երիտասարդության մեջ բնապահպանական կրթության տարածմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է: