Please enter a searchword.
25.08.2010 20:14 վաղեմությունը` 8 տարի

Ողջաբերդ

Loading the player...

2007 թ., Հայաստան, 8 րոպե

Ռեժ./սց./օպեր./հնչ.` ֆիլմը Գառնի-Գողթի ՙԱրևորդի՚ էկո-ակումբի անդամներ Սեդա Գրիգորյանի, Աստղիկ Գրիգորյանի, Շամամ Գրիգորյանի, Արթուր Գրիգորյանի, Փայլակ Հովսեփյանի, Քրիստինե Ստեփանյանի, Նորայր Բաղդասարյանի համատեղ աշխատանքն է, գեղ. ղեկ.` Սիրական Աբրոյան, մոնտ.` Արսեն Սարգսյան

Գառնի-Գողթի ՙԱրևորդի՚ Էկո-ակումբ (20 անդամ)

Ապրելով Գառնու ձորի և տաճարի հարևանությամբ երեխաներն այստեղ ամեն վայրկյան հնարավորություն ունեն հիանալու բնության հրաշալիքներով: Ամեն վայրկյան նրանք ականատես են լինում նաև այս հիասքանչ վայրի աղտոտվածությանը: Բնապահպանական այս խնդիրների մասին սովորելու համար Գողթի երեխաները ամեն շաբաթ գալիս են հարեւան գյուղը` Գառնի` հաճախելու Էկո-ակումբի դասերին: 

Ողջաբերդ գյուղը վտանգված է սողանքներով, մարդիկ վախենում են ապրել այնտեղ: Ամեն րոպե սպասում ես, որ մի բան պիտի պատահի… Իսկ ամենահիասթափեցնողն այն է, որ մարդիկ չեն էլ հասկանում դրանց պատճառը, չեն հասկանում, թե որտեղից են գալիս սահքերը: Միակ հույսն այն է, որ կառավարությունը մի բան կձեռնարկի իրենց օգնելու համար:

Արտադրող ընկերություն

Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը (FPWC) ստեղծվել է 2001թ-ին, մինչ այժմ ստեղծել է Հայաստանի բնության մասին 30 մասանոց ֆիլմաշար, որը տրամադրվել է Հ2 հեռուստատեսությանը` ցուցադրման համար: Հիմնադրամը Հայաստանի 6 շրջաններում իրականացնում է ՙԱրեւի հետքերով՚ բնապահպանական կրթական ծրագիրը` նպատակ ունենալով երիտասարդ սերնդին մերձեցնել բնությանը` տեղեկատվական նոր տեխնոլոգիաների միջոցով:

www.fpwc.org


Տես մեկնաբանությունները

Մեկնաբանություններ չկան

մեկնաբանել

* - պարտադիր դաշտ

*




CAPTCHA image for SPAM prevention
Եթե չեք կարող կարդալ բառը, սեղմեք գաղտնիությունը հաստատող պատկերին:.
*
*

«Արևորդի» TV-ն և դրա ինտերակտիվ վեբկայքը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագիծն է: «Արևորդի» TV-ն հայ երիտասարդության մեջ բնապահպանական կրթության տարածմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է: