Please enter a searchword.
16.04.2011 02:13 վաղեմությունը` 8 տարի

Մի աղտոտեք մեր գավառագետը

Loading the player...

Կլ-կլ-կլ-կլ , լսվում է գավառագետի ձայնը: Բայց այդ ձայնը շատ տխուր է, կարծես ասում է, ես հիվանդ եմ, ես հիվանդ եմ: 

 

Տարիներ առաջ այս գետը օգտագործում էին խմելու համար, իսկ հիմա նույնիսկ ձկների համար հարկավոր չէ: Գավառագետը սկիզբ է առնում Գեղամա լեռներից` և հասնելով մեզ աղտոտվում բնակչության կողմից: Գավառագետի մեջ լցվում են կենցաղային թափորները և պլասմասե տարաներ, ինչպես նաև գործարանների աղբ: Մերձակա տարածքներում ապրող բնակչությունը ափսոսում է ամսվա կտրվածքով մեկ անգամ հավաքել  500 դրամ և  տալ աղբ հավաքով մեքենային, դրա փոխարեն պարզվում է կա ավելի հեշտ ճանապարհ, աղբը թափել գավառագետ:

Դեռ մեկ տարի առաջ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը  և Նորատուսի արևորդի էկո ակումբի սաները  տեղադրեցին  ցուցանակներ, որեղ գրված էր “ ՄԻ ԿՏՐԵՔ ԱՅՆ ՁԵՌՔԸ, ՈՐԸ ՁԵԶ ԿԵՐԱԿՐՈՒՄ Է”, “ՊԱՀՊԱՆԵՔ ՀՈՍՈՂ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ”, բայց ապարդյուն, ցուցանակները կան , իսկ կոչերին հետևողներ չկան:Մենք նոր սերունդ ենք և ուզում են օգտվել բնության բարիքներից և պահպանել այն:

 

Ռեպորտաժը պատրաստել են   Նորատուսի  «Արևորդի»  էկո-ակումբի սաները

Մասնագիտական խորհրդատուներ` Աննա Մովսիսյան,  Հռիփսիմե Խաչատրյան, Գևորգ Գասպարյան


Տես մեկնաբանությունները

Մեկնաբանություններ չկան

մեկնաբանել

* - պարտադիր դաշտ

*




CAPTCHA image for SPAM prevention
Եթե չեք կարող կարդալ բառը, սեղմեք գաղտնիությունը հաստատող պատկերին:.
*
*

«Արևորդի» TV-ն և դրա ինտերակտիվ վեբկայքը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագիծն է: «Արևորդի» TV-ն հայ երիտասարդության մեջ բնապահպանական կրթության տարածմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է: